Թեհրանում շարունակվում է կանանց շախմատի աշխարհի առաջնությունը
SportԹեհրանում տեղի ունեցավ աշխարհի կանանց առաջնության ¼ եզրափակչի թայ-բրեյքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թայ-բրեյքում միմյանց դեմ պետք է մրցեին Հարիկա Դրոնավալին և Նանա Ձագնիձեն: Թայ-բրեյքն անցավ Հնդկաստանը ներկայացնող Դրոնավալիի բացահայտ առավելությամբ: Առաջին պարտիայում սպիտակներով խաղացող Դրոնավալին զոհաբերեց զինվոր, սակայն փոխարենը ստացավ հակախաղ, ինչպես նաև ուներ երկու փղերի առավելություն: Խաղը տեղափոխվեց նավակային վերջնախաղ, որը համակարգիչը գնահատում էր իբրև հավասար, սակայն սևերը պետք է գործեին անսխալ, ինչը չհաջողվեց Ձագնիձեին, և պարտիան ավարտվեց Դրոնավալիի հաղթ անակով:
Երկրորդ պարտիայում Դրոնավալին ուժի դիրքերից առաջարկեց ոչ-ոքի և նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր, որտեղ նրա մրցակիցն է լինելու Տան Չժունչին, իսկ երկրորդ կիսաեզրափակիչում միմյանց դեմ ուժերը կչափեն Աննա Մուզիչուկն ու Ալեքսանդրա Կոստենյուկը: