Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է, իսկ եվրոյինն աճել է
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 22-ին, կազմել է 486.66 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.08 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 513.23 դրամ (աճել է 1.81 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 607.01 դրամ (աճել է 1.55 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.40 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 281.64 դրամ, ոսկի՝ 19,349.22 դրամ, պլատին՝ 15,630.83 դրամ։