Բորուսիան պատրաստ է 8 մլն եվրո վճարել ՊՍԺ-ի հարձակվողի համար
SportԴորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ժան-Կևին Օգուստենի ծառայություններով,- տեղեկացնում է «L’Equipe»-ը:
19-ամյա ֆուտբոլիստի համար դորտմունդցիները պատրաստ են վճարել 8 մլն եվրո: Հունվարին Օգուստենը մոտ էր Բունդեսլիգա վարձավճարով տեղափոխվելուն: Նրա ծառայություններով հետաքրքրված էր «Հերտան», սակայն գործարքը չի կայացել:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 10 խաղում նա խփել է մեկ գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում: