Դոլարը, եվրոն, ֆունտն ու ռուբլին արժևորվել են
EconomicsՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը փետրվարի 24-ին կազմել է 486,78 դրամ: Այն փետրվարի 23-ի համեմատ արժևորվել է 0.12 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 515,50 դրամ՝ արժևորվելով 2,27 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 610,18 դրամ է՝ փետրվարի 23-ի համեմատ այն արժևորվել է 3,17 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը փետրվարի 24-ին կազմել է 8.41 դրամ` փետրվարի 23-ի համեմատ այն արժևորվել է 0,01 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 281,71 դրամ, ոսկի՝ 19,530,06 դրամ, պլատին` 15,869,44 դրամ: