Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով մեղադրանք է առաջադրվել 9 անձի

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 9 անձի։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նախկինում երկու անգամ դատված, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Տ.Մարգարյանը Երևանի բնակիչ Ա.Քոչարյանի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով նախկինում երկու անգամ դատված Ռիմայի հետ նախնական համաձայնությամբ, 2013թ. հոկտեմբերի 28-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, 35-ամյա Ֆիշյանին ապօրինի իրացրել են խոշոր չափերի «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող 9 դեղահաբ:

Բացահայտված մեկ այլ դրվագի համաձայն՝ Ռիման և Ա.Քոչարյանն են հանդես եկել թմրամիջոց ձեռք բերողի կարգավիճակում: Մասնավորապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված և ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Հ.Հովսեփյանից, ըստ նախաքննության տվյալների, Երևանի 36-ամյա բնկիչ Ղևոնդյանի օժանդակությամբ 2013թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ձեռք են բերել խոշոր չափերի «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:

Ձեռք բերված թմրամիջոցից 0.0013 գրամը Ռիման տեղում գործածել է, իսկ մնացած մասը նույն օրը հայտնաբերվել և առգրավվել է ոստիկանության աշխատակիցների կողմից՝ Ռիմայի անձնական խուզարկությամբ և Ա. Քոչարյանի ավտոմեքենայի զննությամբ:

Ի դեպ, վերջինիս բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է նաև ռազմամթերք հանդիսացող, գործարանային արտադրության մարտական լուսածիրային թվով 39 հատ փամփուշտ։

Քննությամբ պարզվել է, որ Ֆիշյանը հոկտեմբերի 28-ին ձեռք բերած «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցն իրացրել է այլ անձանց, որոնց թվում են Նիկողոսյանն ու Մատինյանը։ Բացի այդ, բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Ֆիշյանն ավելի վաղ ևս ներգրավված է եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործընթացում։ Մասնավորապես՝ 2013 սեպտեմբերի 16-ին «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբ է իրացրել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Միրզոյանին։

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ֆիշյանից թմրամիջոց պարունակող դեղահաբ է ձեռք բերել նաև 28-ամյա Սիմոնյանը՝ Սարգսյանի օժանդակությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Տ.Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

Հ.Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,

Ա.Ղևոնդյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,

Ռ.Միրզոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված, իսկ մեկ դեպքով՝ 266-րդ հոդվածի 1-ին մասով

Ա.Քոչարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, երկու դեպքով՝ 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված, երկու դեպքով' 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

Հ. Ֆիշյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,

Ռ.Նիկողոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով,

Ս.Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով,

Ա.Սիմոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշված մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է։ Միաժամանակ, 2014թ. սեպտեմբերի 26-ին որոշում է կայացվել՝ սույն քրեական գործից՝ քննությամբ չպարզված անձանց կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու, Ռ.Միրզոյանի, Վ.Մատինյանի կողմից առանց իրացնելու նպատակի թմրամիջոց ձեռք բերելու, ինչպես նաև՝ հանցագործությունների այլ դեպքերով քրեական գործի մասն առանձին վարույթում անջատելու մասին, որով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards