Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունն ու դրան կից տեսանյութն ապատեղեկատվություն են պարունակում. ԱՀ ՊԲ
SocietyԱդրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկատվությունն ու դրան կից տեսանյութն առ այն, թե իբր Թալիշի հատվածում շարքից հանվել է արցախյան ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք և երկարաժամկետ կրակակետ (ДОТ), իրականությանը չի համապատասխանում,- հայտնում է Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Այն ընդունեք որպես ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական չհաջողված քարոզչական հնարք՝ կից «բեմադրությամբ»»,- ասվում է հայտարարության մեջ: