Յուվենտուսի եկամուտը 2016/17 մրցաշրջանի առաջին հատվածում 72 մլն եվրո է կազմել
Sport«Յուվենտուսի» տնօրենների խորհուրդը հաստատել է 2016/17 մրցաշրջանի առաջին հատվածի ֆինանսական հաշվետվությունը:
2016 թվականի հունիսի 30-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում թուրինյան ակումբի եկամուտը կազմել է 314,9 մլն եվրո, ինչն էապես ավելի շատ է, քան՝ անցած տարվանը. 204,5 մլն:
Գործառնական ծախսեր՝ 182,2 մլն, ամորտիզացիա՝ 48,2 մլն, գործառնական եկամուտ՝ 84,8 մլն:
«Յուվենտուսի» շահույթը 72 մլն եվրո է կազմել: Մեկ տարի առաջ այս թիվը 30,3 մլն է կազմել:
Անցած կես տարվա համար ակումբի պարտքը 199,4 մլն-ից կրճատվել է 174,1 մլն: Ակումբի սեփական կապիտալը 53,4 մլն-ից աճել է մինչև 125,4 մլն: