Ադրբեջանը 5 զոհ է տվել Մարտունու ուղղությամբ դիվերսիայի փորձի ժամանակ
SocietyԱրցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ներկայացրել է փետրվարի լույս 25-ի գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից արևելյան ուղղությամբ ձեռնարկված հարձակողական գործողությունների մասին վկայող երկու տեսագրություն:
Առաջին տեսանյութում երևում է Ակնայի ուղղությամբ
ա/ հակառակորդի կողմից ականազերծման «Տրոպա» տիպի տեխնիկայի կիրառումը,
բ/ հակառակորդի կողմից կիրառված նռնականետերի և խոշոր տրամաչափի այլ զինատեսակների պայթյունը,
գ/ հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի նահանջը։
Երկրորդ տեսանյութում ներկայացված է Մարտունու ուղղությամբ
ա/ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման և հայկական ուժերի կողմից դրանց վնասազերծման գործողությունը,
բ/ հակառակորդի կրած կորուստները (5 դիակ): Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալների՝ զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ 181-րդ բրիգադի հետախուզության պետ, մայոր Աբդուլաևը, բրիգադի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Աշիմլի Շախլարը, հետախույզ Ադըհուսեյնովը ու ևս երկու զինծառայող, որից մեկը՝ սակրավոր:
Բացի տեսագրություններից, ներկայացվել է նաև հակառակորդի ճամբարում փետրվարի 25-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի հետևյալ ձայնագրությունը.