ՄՅՈւ-ի նախկին ֆուտբոլիստի դուբլը, զարմանալի ինքնագոլը Լիոն-Մետց խաղում
SportՖրանսիայի առաջնության 27-րդ տուրում «Լիոնը» «Ստադ դե Լյումիեր» մարզադաշտում ջախջախեց «Մետցին»:
Բրունո Ժենեզիոյի գլխավորած թիմում դուբլի հեղինակ դարձավ Մեմֆիս Դեպայը: Մեկ անգամ աչքի ընկան Ալեքսանդեր Լակազետը և Մաթյե Վալբուենան:
Զարմանալի ինքնագոլի հեղինակ դարձավ Իվան Բալյուն:
Այս խաղից հետո «Լիոնը» 46 միավորով զբաղեցրեց Ֆրանսիայի ընթացիկ առաջնության աղյուսակի 4-րդ հորիզոնականը: «Մետցը» 28 միավորով 17-րդ տեղում է:
«Լիոն»-«Մետց»` 5:0
Գոլերը` Դեպայ (43, 53), Բալյու (74, ինքնագոլ), Լակազետ (78), Վալբուենա (90+2)