Հայաստանում մսի արտադրությունն աճել է 5.6 տոկոսով
EconomicsՀայաստանում 2016 թվականին արտադրվել է 82 հազար 918 տոննա միս: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս ցուցանիշը 2015 թվականի համեմատ ավելացել է 5.6 տոկոսով։
Միևնույն ժամանակ, մսամթերքի արտադրությունն աճել է 15.7%-ով և կազմել 6,936.7 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրությունն աճել է 17.3%-ով և կազմել 494.6 տոննա։