ՀՀ կենտրոնական բանկը համաշխարհային տնտեսության ավելի արագ աճ է կանխատեսում
EconomicsՀամաշխարհային տնտեսությունը, նախորդ տարվա դանդաղ աճի համեմատ, 2017 թվականին կաճի ավելի արագ տեմպերով: Մասնավորապես` ՀՀ հիմնական առևտրային գործընկեր երկրների մասով ակնկալվում է ԱՄՆ տնտեսական աճի տեմպի զգալի արագացում, Եվրոգոտու տնտեսական աճի տեմպի փոքր-ինչ դանդաղում, իսկ Ռուսաստանում, 2016 թվականի տնտեսական անկումից հետո տնտեսական աճի վերականգնում: Այս մասին նշ վում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված գնաճի հաշվետվության մեջ։
Հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում, բացառությամբ հացահատիկի շուկային, 2017 թվականին ակնկալվում են գնաճային միտումներ:
2017թ. ԱՄՆ տնտեսական աճը կանխատեսվում է 2,3 տոկոս մակարդակում` 2016թ. 1,3 տոկոս աճի փոխարեն:ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը 2017թ. կվարի աստիճանաբար խոստացող դրամավարկային քաղաքականություն:
Եվրոգոտում 2017 թ. կանխատեսվում է 1,3 տնտեսական աճ` 2016թ. 1,7 տնտեսական աճի փոխարեն: Տնտեսական աճի հիմնական խթանը ներքին պահանջարկի ամրապնդումն է, իսկ խոչընդոտը` զուտ արտահանման կրճատումը:
Ռուսաստանում ակնկալվում է 1,8 տոկոս տնտեսական աճ` 2016թ. 0,5 տոկոս տնտեսական անկման փոխարեն: Աճին կնպաստեն Ռուսաստանի բանկի` գնաճի նվազեցման և գնաճային սպասումների խարսխման ուղղությամբ վարած դրամավարկային քաղաքականությունը, ինչպես նաև նավթի գների հետագա պահպանումը համեմատաբար բարձր մակարդակում: Նվազող գնաճային սպասումների պայմաններում ռուսական ռուբլին շարունակում է ամրապնդվել:
Համաշխարհային տնտեսության զարգացումների հետ կապված ռիսկերը նախորդ կանխատեսումների համեմատ էականորեն չեն փոխվել: