Համալսարանական հիվանդանոցների բժիշկներն այցելել են Արագածոտնի մարզի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղ
Society«Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների բժիշկները փետրվարի 25-ին հերթական բաց դռների օրերի շրջանակներում Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում էին:
Ինչպես տեղեկացրին Երևանի Մ.Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի մամուլի ծառայությունից, նախնական գրանցումներով կազմված ցուցակներով տեղի բնակչությունը հնարավորություն է ունեցել անվճար օգտվել նյարդաբանի, սրտաբանի, էնդոկրինոլոգի, ակնաբույժի, ուռուցքաբանի, մաշկաբանի, մանկաբարձ-գինեկոլոգի, արյունաբանի, մանկաբույժի և այլ բժիշկ-մասնագետների անվճար խորհրդատվություններից: Անհրաժեշտության դեպքում նրանց մի մասին տրվել է ուղեգիր՝ համալսարանական հիվանդանոցում համապատասխան հետազոտությունն անցնելու կամ բուժումը շարունակելու համար:
Ընդհանուր առմամբ իրականացվել է շուրջ 273 խորհրդատվություն: