«Իմ միսիան կատարել եմ». 51 տարի համատեղ ապրելուց հետո ամուսինը սպանել է կնոջը armlur.am
51 տարի կնոջ հետ համատեղ ապրելուց հետո 76-ամյա Ռոբերտ Թադևոսյանը սպանել է նրան՝ ասելով. «Իմ միսսիան կատարել եմ»: Armlur.am-ը քրեակատարողական վարչությունից տեղեկացավ, որ Ռոբերտ Թադևոսյանը, այն բանից հետո, երբ մոտ 2 տարի առաջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ Ռոբերտ Թադևոսյանն ազատվել էր քրեական պատասխանատվությունից և պատժից, և նրան տեղավորել էին հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում, նշանակվել էր հարկադիր բուժում, ԱՆ ՔԿՀ դեռևս չի տեսափոխվել: Տեղեկացնենք, որ 2012-ի հուլիսի 9-ին Երևանի Շահումյան 4-րդ փողոցի (Ախպարաշեն) թիվ 66 տան բնակիչ այդ ժամանակ 74-ամյա Ռոբերտ Թադևոսյանն իր «ՄՌ-18-Մ-Մ» տեսակի 12 տրամաչափի մեկփողանի հարթափող հրացանից կրակել է կնոջ` 70-ամյա Սիրանույշ Հաջաթյանի գոտկատեղին, ինչի հետևանքով նա մահացել է: Ռ. Թադեւոսյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Տարոն» գեղագիտական կենտրոնի ղեկավար Հովհաննես Թադևոսյանի եղբայրն է: Նա որսորդների միության անդամ է և հրացանը ձեռք է բերել հենց այդ հիմքերով: Ամուսիններն ունեին 3 երեխա. 2 տղաներն այժմ գտնվում են Գերմանիայում, իսկ աղջիկն ամուսնացել և բնակվում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում:Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: