Լևոն Յոլյանը չի կարողանալու երկար վայելել ՎՊ նախագահի պաշտոնը. «Ժողովուրդ»
Society«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2018թ. ապրիլից ամբողջությամբ ուժի մեջ կմտնի նոր Սահմանադրությունը, ըստ որի՝ Վերահսկիչ պալատը վերածվելու է հաշվեքննիչ պալատի, և այդ մարմնի ղեկավարը լինելու է անկուսակցական, ավելին՝ այդ կառույցը զրկված է լինելու իր այսօրվա լայն գործառույթներից։ Իսկ Լևոն Յոլյանը, թեև դե յուրե անկուսակցական է, սակայն առավել քան սերտաճած է ՀՀԿ-ի հետ։ 2013թ. նախագահական ընտրություններում նա Սերժ Սարգսյանի շտաբի պետի տեղակալներից մեկն էր։ Այսինքն՝ Յոլյանը չի կարողանալու երկար վայելել ՎՊ նախագահի պաշտոնը, ապրիլից հետո շատ բան կփոխվի։
Ինչ վերաբերում է պալատի գործունեությանը, ապա Իշխան Զաքարյանի օրոք վերջին մեկ տարում այն գրեթե ոչինչ չէր «վերահսկում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։