Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է ևս մեկ կորստի մասին
SocietyԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել ևս մեկ զինվորի կորստի մասին, ով վիրավորվել էր փետրվարի 25-ին Արցախի շփման գծում տեղի ունեցած միջադեպի ժամանակ:
Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ադրբեջանի ՊՆ հաղորդման համաձայն` Ահմեդով Էլվին Սուլեյմանօղլուն ծանր վնասվածքներ էր ստացել և տեղափոխվել էր հիվանդանոց: Չնայած բժշկական միջամտությանը` նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Ուշագրավ է, որ որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը տարածելիս փորձել են կոծկել կատարվածը` հայտնելով, թե զինվորը մահացու վիրավորվել է փետրվարի 28-ին: