Քանաքեռ-Զեյթունում շմոլ գազից թունավորումից ընտանիքի 3 անդամ տեղափոխվել են հիվանդանոց
SocietyՈստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փետրվարի 28-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Քանաքեռի 2-րդ փողոցի տներից մեկից «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 39-ամյա Անժելա Մ.-ին, 45-ամյա Սամվել Գ.-ին և 15-ամյա Սրբուհի Գ.-ին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չեն եղել բացատրություն տալ:
Կատարվում է հետաքննություն: