Արայիկ Խանդոյանը դադարեցրեց հացադուլը
SocietyՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը փետրվարի 27-ին դադարեցրեց հացադուլը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կապերի բաժնից:
Արայիկ Խանդոյանը հացադուլի մեջ էր գտնվում փետրվարի 16-ից:
Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդառություն) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):