Մեկ գրամ ոսկու գնման գինը սահմանվել է 17 հազար 859,76 դրամ
EconomicsՀՀ ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարանը սահմանել է ազնիվ մետաղների գնման և բացթողման փետրվարի 27-ից մինչև մարտի 3-ի գները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ ժամանակահատվածում ոսկո ւ գնման գինը մեկ գրամի դիմաց կազմել է 17 հազար 859,76 ՀՀ դրամ, իսկ բացթողնման գինը՝ 19 հազար 412,79 դրամ:
Արծաթի գնման գինը մեկ գրամի դիմաց 259,75 դրամ է, իսկ բացթողնմանը` 282,33 դրամ: Պլատինի համար սահմանված գինը մեկ գրամի դիմաց 14 հազար 451,72 է, իսկ բացթողնմանը` 15 հազար 708,39 դրամ:
Պալադիում ազնիվ մետաղի գնման համար սահմանվել է մեկ գրամի դիմաց11 հազար 155,63 դրամ, բացթողնման համար 12 հազար 125,69 դրամ: