Դոլարի փոխարժեքը մնացել է անփոփոխ, իսկ ռուբլին արժեզրկվել է
EconomicsՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը փետրվարի 28-ին կազմել է 486,70 դրամ: Այն փետրվարի 27-ի համեմատ մնացել է անփոփոխ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 515,17 դրամ՝ արժևորվելով 0,05 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 604,58 դրամ է՝ փետրվարի 27-ի համեմատ այն արժեզրկվել է 0,19 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը փետրվարի 28-ին կազմել է 8.40 դրամ` փետրվարի 27-ի համեմատ այն արժեզրկվել է 0,03 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 286,98 դրամ, ոսկի՝ 19,672,37 դրամ, պլատին` 16,164,14 դրամ: