Խարկովի «Մետալիստ»-ի նախկին պաշտպանը տեղափոխվել է «Շիրակ»
SportԽարկովի «Մետալիստ»-ի նախկին պաշտպան Սեմյոն Դացնեկոն կարիերան կշարունակի Հայաստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով MatchDay-ը, 22-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել Գյումրիի «Շիրակ»-ի հետ:
Դացենկոյի վերջին ակումբը «Ինգուլեց»-ն է, որի կազմում անցկացրել է 15 հանդիպում: Թիմը հանդես է գալիս Ուկրաինայի առաջին լիգայում: Դացենկոն խաղացել է նաև «Ալեքսանդրիա»-ի, «Տավրիա»-ի ու «Իլյիչևեց»-ի երիտասարդական թիմերում:
Դացենկոն փորձաշրջան է անցել նաև Բելառուսի «Նաֆտան»-ում, սակայն ավելի ձեռնտու առաջարկ է ստացել Հայաստանից ու որոշել է կարիերան շարունակել այնտեղ: