Yerevan, 29.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ծովագյուղում արտադրված հնդկաձավարը շուտով կհայտնվի տեղական շուկայում

Economics

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին  աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ:

Նախարարը մեկնել է Ծովագյուղ համայնք, որտեղ եղել է ENPARD ծրագրի շրջանակում ստեղծված հնդկացորենի վերամշակման գործարանում: 2015 թվականից մարզում ENPARD–ի շնորհիվ ստեղծվել են 5 կոոպերատիվներ, որոնք զբաղվում են  հնդկացորենի մշակությամբ, և հենց նրանց արտադրած հնդկացորենն էլ վերամշակվում է այս արտադրամասում: Նախարարի խոսքով` սա բավական հետաքրքիր ծրագիր է, որը հնարավորություն կտա փոխարինել ներմուծումը տեղական արտադրանքով, ուստի պահանջակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալուց հետո կառավարությունը ծրագրի շարունակականությունն ա պահովելու և ընդլայնելու նպատակով  կքննարկի  հնդկացորենի արտադրության համար հատուկ պարարտանյութերի և սերմացուի սուբսիդավորման հարցը: Պատասխանատուները հավաստիացրել են` արդեն ապրիլի վերջին կունենան փաթեթավորված վերջնական արտադրանք, և հայաստանյան սպառողը հնարավորություն կունենա մանրածախ շուկայից գնել  Գեղարքունիքում արտադրված հայկական հնդկաձավարը:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մարզպետ  Ռաֆիկ Գրիգորյանը հավելել է, որ կառավարության աջակցության պարագայում հնդկացորենի արտադրությունը մարզում զարգացման մեծ հեռանկարներ կարող է ունենալ և ցանքատարածությունները կհասնեն մինչև 1000 հեկտարի:

Այնուհետև նախարարն ուղևորվել է մարզկենտրոն Գավառ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել մարզի պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:  Օրակարգում մարզից ներկայացված ներդրումային ծրագրերն էին, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրների կառավարման և մրցունակության» ծրագրին, ինչպես նաև պետության կողմից սուբսիդավորված սերմացուների և պարարտանյութերի պարտքերի վերադարձին առնչվող և այլ հարցեր:

Գեղարքունիքի մարզից  կառավարության քննարկմանը  ներկայացված  ծրագրերից 7-ը հավանության է  արժանացել, որից 3-ի պարագայում նաև հստակեցվել են ֆինանսավորման աղբյուրները, ընդ որում Ակունքի պանրի գործարանի գործարկման  առաջարկությունը համարվել է տարածաշրջանի զարգացման համար լոկոմոտիվային: Այն կյանքի կոչելու դեպքում մարզում կստեղծվի 25-30 աշխատատեղ, կլուծվի ամռան ամիսներին կաթի մթերման խնդիրը: Մարզից ներկայացված մյուս ծրագրերը վերաբերում են կաթի մթերման և կաթնամթերքի արտադրության հզորությունների ընդլայնմանը, շինշիլաբուծական տոհմային տնտեսության, ոչխարաբուծության զարգացմանը, կտավատի ձեթի արտադրությանը, հնդկացորենի արտադրության և հնդկաձավարի իրացման համակողմանի ավելացմանը: Նախարարը շահառուների հետ քննարկել է ծրագրերի իրատեսականությունը, ֆինանսավորման աղբյուրների ներգրավման հնարավորությունները և այլ հարցեր:

Անդրադառնալով պետական օժանդակության ծրագրերին` Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ այս տարի նույնպես կշարունակվեն պարարտանյութերի և գարնանացան սերմացուի սուբսիդավորման ծրագրերը, կպահպանվեն գներն և կբավարարվի մարզի կողմից ներկայացված ամբողջ պահանջարկը, դիզելային վառելանյութի սուբսիդավորումն այս պահին համարվել է աննպատակահարմար: Միաժամանակ նախարարն ուշադրություն է հրավիրել նախկին տարիներին կուտակված պարտքերի վերադարձի խնդրին` ընդգծելով, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները պետք է ակտիվացնել:

ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը զեկուցել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրների կառավարման և մրցունակության» ծրագրի առաջին և երկրորդ փուլերում իրականացված աշխատանքների արդյունքները: Ըստ այդմ` Գեղարքունիքի մարզի 42 համայնքում ստեղծվել են արոտագործողների սպառողական կոոպերատիվներ, կառուցվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգեր (86,75 կմ ջրագիծ, 69 խմոց), տրամադրվել է 473 միավոր գյուղտեխնիկա, ինչպես նաև տարբեր համայնքներում  դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել: 2017 թվականի ընթացքում նախատեսվում է մարզի 6 համայն քում ավարտել արոտավայրերի ջրարբիացման համակարգերի կառուցման աշխատանքները (ընդամենը` շուրջ 39 կմ ջրագիծ, 12 խմոց), տրամադրել շուրջ 74 մլն դրամի գյուղտեխնիկա և 8 000-50 000 ԱՄՆ դոլարի չափով նպատակային ֆինանսական օժանդակություն կաթի, մսի, մրգի, բանջարեղենի, բարձրարժեք հատապտղի և մեղրի ոլորտների արտադրողներին, վերամշակողներին և արժեշղթայի այլ մասնակիցներին:

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote work