Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը
SocietyԱզգային ժողովի պատգամավորները մեր րոպե լռությամբ հարգեցին 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, Ազգային ժողովի նիստի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Գիտեմ, որ բոլորդ սպասում եք: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը:
Պատգամավորները հոտկնկայս և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին 2008թ. մարտի 1-ի արյունալի իրադարձությունների զոհերի հիշատակին: