Հետախուզվողները կամավոր ներկայացել են ոստիկանության բաժին
SocietyՈստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 1-ին բաժին է ներկայացել 1970 թվականին ծնված Կարեն Խ.-ն:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վերջինս փետրվարի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի հատկանիշներով՝ դատարանից խուսափելու համար:
Նույն օրը, ոստիկանության Նոր Նորքի բաժին ներկայացել է 1970 թվականին ծնված Անդրանիկ Մ.-ն, որը փետրվարի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով: