Yerevan, 24.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ֆիննախում քննարկվել է «Հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների հայեցակարգ» նախագիծը

Society

 ՀՀ ֆինանսների նախարարությունում մարտի 1-ին տեղի է ունեցել «Հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների հայեցակարգ» նախագծի քննարկում Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի և աուդիտորական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նախաձեռնության նպատակը մասնագիտական հանրության հետ իրականացվող բարեփոխումների քննարկումն է՝ նախքան հանրային լայն քննարկումներ սկսելը։ «Հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների հայեցակարգի» մշակումը ներառված է կառավարության որոշմամբ ընդունված 2017 թվականի գերակա խնդիրներում:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանի խոսքով, աուդիտորական կազմակերպությունների որակի վերահսկողության համար կներդրվեն Եվրամիության դիրեկտիվներին համապատասխան հստակ մեխանիզմներ, կմեծանա հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպությունների ֆինանսական հաշվետվություններում ներառված տեղեկատվության հանդեպ հանրության վստահությունը: Նախարարի տեղակալը մանրամասնել է նաև, թե ովքեր են գործարար միջավայրում ֆինանսական հաշվետվությունների օգտագործողները:

«Առաջին խումբ օգտագործողները հենց տվյալ կազմակերպության ղեկավարությունն է՝ մենեջմենթը: Այսինքն, մենեջմենթը աուդիտից ստանում է չակերտավոր ասված որակավորված խորհրդատվություն: Երբ որ ֆինանսական հաշվետվությունները հավաստվում են անկախ աուդիտորի կողմից, մենեջմենթի աշխատանքը, ըստ էության, գնահատվում է որպես բավարար: Երկրորդ խումբը բաժնետերերը կամ պոտենցիալ բաժնետերերն են, ովքեր ֆինանսական հաշվետվությունները ուսումնասիրում են, որպեսզի հասկանան՝ տվյալ կազմակերպությունում ներդրում կատարեն, թե ոչ: Երրորդ խումբը հանրությունն է, որն ի ր տեղեկատվական կարիքներն է բավարարում, կամ կոնկրետ կազմակերպության աշխատակիցը, ով, լինելով հանրության մասնիկ, վերլուծում է այդ հաշվետվություններում արտացոլված տեղեկատվությունը և որոշում իր ապագան, իր գործունեությունը կապի այդ կազմակերպության հետ, թե ոչ», -ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը:

Հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի հիմնադիր նախագահ Հովհաննես Պետրոսյանը անդրադարձել է աուդիտորական դաշտում գոյություն ունեցող խնդիրներին՝ նկատելով. «Դաշտում ունենք և բարձր մակարդակի որակավորում ունեցող մասնագետներ, և պատշաճ մակարդակով ծառայություններ մատուցող աուդիտորական կազմակերպություններ և ունենք աուդիտորական կազմակերպություններ, որոնց ծառայությունների մակարդակը թերևս ցանկալի է, որ բարձրանա:Ներկա բարեփոխումների առանցքային հարցը կայանում է նրանում, որպեսզի հանրությունը վստահ լինի, որ մատուցվում են պատշաճ որակի ծառայություններ, այսինքն՝ աուդիտի նկատմամբ պետք է իրականացվի պատշաճ արտաքին վերահսկողություն»:

Աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչները կարևորում են որակյալ և անորակ ծառայությունների տարբերակումը: «Աուդիտորական ծառայություններից օգտվող ընկերությունները շատ անգամ չգիտեն, թե դաշտում ով է մատուցում որակով ծառայություն, ով` անորակ: Նրանց ընտրությունը հաճախ հիմնվում է գնային առավել հարմար առաջարկի վրա, և ընտրվում է էժանագինը: Եթե աուդիտի պալատի գաղափարը ներդրվի ու կենսագործվի, ենթադրվում է ,որ պալատը կունանա որոշակի կառուցվածքային միավոր, որը տեղում կիրականացնի որակի մշտադիտարկում, ինչպես նաև ստուգումներ&raquo ;, -ասել է «Էյ-էն Աուդիտ»ՓԲԸ –ի տնօրեն Արթուր Հարությունյանը: 

ՀՀ ֆինանսների նախարարությունում մասնագիտական հանրության հետ կայացած քննարկման արդյունքում որոշվեց մեկշաբաթյա ժամանակահատվածում մեկտեղել բոլոր առաջարկները, ամբողջականացնել բարեփոխումների փաթեթը՝ հաջորդ քայլով հանրային լայն քննարկումներին այն ներկայացնելու համար:

 

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia