Թբիլիսիում հարգել են Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի հայկական ջարդերի զոհերի հիշատակը
SocietyԹբիլիսիում փետրվարի 28-ին տեղի է ունեցել Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Թբիլիսիի հայկական կազմակերպությունների համատեղ ջանքերով: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Միջոցառումը, որին մասնակցում էին Վրաստանում ՀÕ € դեսպանության անձնակազմը, Վիրահայոց թեմի հոգևոր դասը, հայ և վրացի մտավորականներ, համայնքային և հասարակական գործիչներ, հայ համայնքի այլ ներկայացուցիչներ, մեկնարկեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի մասնակցությամբ հոգեհանգստյան աղոթքով:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:
Ելույթներով հանդես եկան դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը, «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանը, Վիրահայերի միության համակարգող Մարի Առաքելովան, Վրաստանի Խաղաղության հիմնադրամի նախագահ Գիորգի Թումասյանը: Վերջիններս անդրադարձ կատարեցին զարհուրելի դեպքերին, ներկայացրեցին միջազգային քաղաքագետների և լրատվամիջոցների արձագանքը հայկական ջարդերին՝ դատապարտելով 1988-1991
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերի մասին պատմող վավերագրական ֆիլմ: Երիտասարդ երաժիշտների կատարմամբ հնչեց հայկական դուդուկը, ներկայացվեց հայ դասական երաժշտություն: Միջոցառումը եզրափակվեց Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցու «Մակար Եկմալյան» երգչախմբի ելույթով: