Կուման. «Բարսելոնայի» մասին չեմ մտածում, կցանկանայի մնալ «էվերտոնում»
SportԱնգլիական «Էվերտոնի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ցանկություն չունի քննարկել «Բարսելոնայի» հնարավոր առաջարկը:
«5-6 տարի առաջ էլ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչի թեկնածուներից մեկն էի: Բայց հիմա իրավիճակը փոխվել է: «Էվերտոնում» մեր իրագործում ենք երկարաժամկետ նախագիծ: Այլ ակումբների մասին չեմ մտածում: Կցանկանայի մնալ անգլիական ակումբում»,- Կումանի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Սպասվում է, որ «Բարսելոնան» չի երկարաձգի պայմանագիրը Լուիս Էնրիկեի հետ եւ ամռանը թիմը կունենա նոր մարզիչ: