Կարեն Կարապետյանը կմեկնի Ղրղզստան
EconomicsՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 6-7-ը պաշտոնական այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ):
Այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am
Կառավարական պատվիրակությունը Բիշքեկ կմեկնի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
Պատվիրակության կազմում են նաև ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը և այլք: