Առողջապահության համակարգը համալրվելու է շտապ բուժօգնության նոր մեքենաներով
SocietyՀՀ առողջապահության նախարարությունը համակարգը կհամալրվի շտապ բժշկական օգնության 10 նոր մեքենաներով: «Հայաստանի շտապ բժշկական օգնության մեքենաների բազան նոր մեքենաներով համալրելու անհրաժեշտություն կա:
Այս խնդիրը լուծելու համար նախատեսվում է ձեռք բերել 10 հատ արդի սարքավորումներով հագեցած շտապ բժշկական օգնության մեքենա»,- կառավարության նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Նախարարի խոսքով՝ գործընթացն իրականացնելու համար ՀՀ առողջապահության նախարարությանը 2017 թվականի առաջին եռամսյակում անհրաժեշտ է հատկացնել 150 միլիոն դրամ՝ պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։
Կառավարությունը հաստատեց առողջապահության նախարարի ներկայացրած նախագիծը: