Լեւոն Ալթունյանը կոչ է անում սփյուռքահայերին աջակցել հայրենիքի առողջապահության ոլորտի արդիականացմանը
SocietyՀայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի արդիականացման նպատակով, հետամուտ լինելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հորդորին` առողջապահության նախարարությունը հաջորդ շաբաթ շուրջ 30 նամակ կուղարկի աշխարհի առաջատար կլինիկաներին` համագործակցության առաջարկով:
«Այդ նամակով մենք այդ առաջատար կլինիկաներին առաջարկելու ենք միանալ մեզ եւ աջակցել մեր բուժկենտրոնների մենեջմենթի բարելավման հ արցում: Մենք չենք ամաչում ասել, որ դիմում ենք համաշխարհային փորձին»,- լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:
Հետամուտ լինելով վարչապետի սփյուռքահայությանն ուղղված կոչին` նախարարը հորդորեց մեր արտասահմանյան հայրենակիցներին, ովքեր երբեւիցե իրենց ուժերը ներդրել են բժշկական մենեջմենթի ասպարեզում, միանալ Հայաստանին եւ միասին կերտել մեր երկրի բժշկությունը: