Տնտեսագետը ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը համարում է կենսական անհրաժեշտություն
EconomicsՀայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագիրը հնարավորություն կտա ՀՀ-ին ամրապնդել իր ինքնիշխանությունը, ինչպես նաև անվտանգությունը։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն ասաց, որ այս փաստաթուղթը առաջ է նախկինում եղած փաստաթղթերից։
«Այս փաստաթուղթը շատ մոտ է ԵՄ ասոցացման համաձայնագրի բովանդակությանը։ Առևտրի և ներդրումների վերաբերյալ դրույթով առնվազն հիմք է ստեղծվում խորը և համապարփակ առևտրի համար։ Սա շատ կարևոր է, քանի որ մենք այժմ ունենք մի իրավիճակ, երբ ԵԱՏՄ անդամակցության համատեքստում ամռանը նախատեսվում է Մաքսային օրենսգրքի ընդունումը»,- նշեց Եղիազարյանը։
Նա նշեց, որ ԵՄ-ն չի հրաժարվել Հայաստանից, ինչն ամենակարևորն է։ Նրանք մեզ համարում են ընդհանուր տնտեսական, քաղաքական, մշակութային, իրավական տարածքի մաս։ Հայաստանի համար բացվում են լաÕ ¾ հեռանկարներ և ի դեմս ԵՄ-ի Հայաստանը ձեռք է բերում սեփական անվտանգության ևս մեկ երաշխավորի։
«Ստորագրվելիք նոր փաստաթղթով մեզ հատկապես հետաքրքրում է ոլորտային համագործակցությունը՝ էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ավիացիայի ոլորտներում։ Համոզված եմ, որ նոր համաձայնագրով էներգետիկայի և տրանսպորտի բնագավառները Հայաստանում կարող են ստանալ նոր ծավալներ ու թափ»,- ասաց տնտեսագետը։
Ըստ Եղիազարյանի, եթե շրջանակային նոր համաձայնագիրը չստորագրվի, թե Հայաստանում, թե սահմանի վրա կարող ենք անկանխատեսելÕ « զարգացումների ականատես լինել։ Նրա կարծիքով՝ եթե երկիրը նոր քաղաքական դաշնակիցներ ձեռք չբերի, ամեն ինչ ավելի բարդ կդասավորվի, և պարզապես կենսական անհրաժեշտություն է ստորագրել շրջանակային նոր համաձայնագիրը։