Իսակովի պողոտայում ավտոմեքենա է հրդեհվել
SocietyԵրևանի Իսակովի պողոտայում` Ոստիկանական ակադեմիայի մոտ, ավտոմեքենա է հրդեհվել:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է ժամը 10:00-ին: Հաղորդվել է, որ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ոստիկանները, մանրամասները ճշտվում են:
Ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ տուժել է վարորդը, որին բուժօգնություն է տրամադրվել: