«Շտապօգնություն» ծառայությունը կհագեցվի Չինաստանից բերված նոր մեքենաներով
SocietyՇտապօգնության ծառայության որակի բարելավմանը, հատկապես` մարզերում, կնպաստի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանին շտապօգնության 200 մեքենա նվիրաբերելու ծրագիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը նախարար Լեւոն Ալթունյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016թ. դեկտեմբերին։ «Շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը Հայաստան կհասնի ընթացիկ տարում։ Չինաստանի կառավարությունն այս ծրագրի համար կներդնի 4,8 մլրդ ՀՀ դրամ»,-հավելեց նախարարը։
2017թվականին ոլորտում նախատեսվում է շուրջ 26 մլրդ ՀՀ դրամի ներդրում։