Ադրբեջանը 68 արկ է արձակել Արցախի պաշտպանության բանկակի դիրքերի ուղղությամբ
SocietyՍդրբեջանը փման գծի արևելյան (Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) հատվածներում մարտի 2-ի ընթացքում ականանետերին և նռնականետերից 68 արկ է արձակել Արցախի պաշտպանության բանկակի դիրքերի ուղղությամբ: Այս մասին Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Այսօրվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) հատվածներում տեղակայված ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից ու հաստոցավոր ավտոմատ նռնականետերից շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը՝ արձակելով 68 արկ:
ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համարժեք գործողությունների և ճնշել թշնամու նախահարձակ ակտիվությունը:
Այս պահի դրությամբ առաջնագծում տիրում է հարաբերական անդորր»: