Նոր Կիլիկիայում նոր բնակարան է ստացել ևս 15 ընտանիք
SocietyՄարտակերտի շրջանի Նոր Կիլիկիա բնակավայրում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ կառուցված ևս 15 բնակարան հանձնվել է իրենց տերերին:
Բնակարանները տրամադրվել են Մարտակերտի շրջանի Կիչան և Նոր Ղազանչի համայնքների զոհված ազատամարտիկների և բազմազավակ ընտանիքներին:
Մարտակերտի վարչակազմի ղեկավարՎլադիմիր Խաչատրյանն ասել է, որ այն տարածքը, ուր կառուցվել են բնակարանները, բնակիչների համար սուրբ վայր է, որովհետև արցախյան գոյամարտի ժամանակ հայ քաջորդիները հակառակորդի առաջխաղացումը հենց այստեղ են կասեցրել:
«Սկզբնական շրջանում կառուցվել ևբնակիչներին է բաժանվել 10 բնակարան: Այնուհետև սկսվել են ևս 22 առանձնատների կառուցումը: Այսօր արդեն 15 բնակարան է շահագործման հանձնվել: Բնակարանները համապատասխանում են քաղաքաշինական ժամանակակից պայմաններին: Կառուցվել են բոլորենթակառուցվածքները, բարեկարգվել ճանապարհները»,- ասել է Վ. Խաչատրյանը:
Նոր բնակարան ստացած Արամ Բաբայանն իր գոհունակությունն է հայտնել նոր պայմաններից և նշել, որ այն շատ սպասված նվեր է իր ընտանիքին: