Նոբելյան կոմիտեն հայտնել Է խաղաղության մրցանակի 318 հավակնորդների մասին
SocietyՆոբելյան կոմիտեն մարտի 2-ի երեկոյան կազմել Է խաղաղության մրցանակի թեկնածուների երկար ցուցակը: Այդ մասին ասված Է Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ընդամենն առաջադրված Է 318 հավակնորդ, ինչը գրեթե ռեկորդային թվաքանակ Է, ավելի շատ եղել Է միայն 2016 թվականին, երբ պարգեւին հավակնում Էր 376 թեկնածու: Այս տարի մրցանակի համար անվանակարգվել Է 215 ֆիզիկական անձ եւ 103 կազմակերպություն:
Ավանդույթի համաձայն, նրանց անունները չեն բացահայտվում: Նոբելյան կոմիտեն անվանակարգորդների ցուցակը կկրճատի մինչեւ 20 եւ միայն այդ ժամանակ կհրապարակի այն:
Մրցանակի հանձնումը կկայանա հոկտեմբերին Օսլոյում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:-0-/31/ 10.02