Երեւանում վերամբարձ կռունկից նետվել սպառնացող տղամարդը բանկերից վարկ է պահանջում (ֆոտո)
SocietyNews.am-ը գրում է.
Երեւանի Խանջյան փողոցում գտնվող վերամբարձ կռունկից նետվել սպառնացող տղամարդը Աբովյան քաղաքի բնակիչ է: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ 57-ամյա տղամարդը պահանջում է, որ իրեն բանկերը վարկ տրամադրեն, որպեսզի կարողանա պարտքատերերին տալ գումար:
Այս պահին տղամարդու հետ աշխատում են հոգեբանները, սակայն, նա թույլ չի տալիս, որպեսզի փրկարարներն իրեն մոտենան:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամը 12:10-ի սահմանում քաղաքացին Երեւան քաղաքի Խանջյան փողոցում` ամբարձիչ կռունկի վրա է բարձրացել եւ սպառնում է նետվել: