Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրն այս տարի կմեկնարկի ապրիլին
SocietyՍփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը այս տարի կմեկնարկի ապրիլին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ այդ ծրագրին արդեն իսկ մասնակցություն են ունեցել երեխաներ աշխարհի 57 երկրներից: «Մեր գերատեսչությունների ներդրումն այս ծրագրի մեջ անգնահատելի է»,-ասաց նա՝ հավելելով, որ այս տարի ծրագրին կմասնակցեն նաեւ Ֆրանսիայի դպրոցականները:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի խոսքով` արդեն 9-րդ անգամ մեկնարկող այս ծրագրին ակնկալվում է 1000 սփյուռքահայ երիտասարդների այցելություն Հայաստան: «Ծրագրի մասին տեղեկավական փաթեթն արդեն իսկ ուղարկվել է սփյուռքյան կառույցներին: Այն բաղկացած կլինի 8 հիմնական եւ 1 նախնական փուլերից, որը կկայանա ապրիլի 2-ից 17-ը»,-նշեց Զաքարյանը:
Նրա խոսքով` 13-18 տարեկան մասնակիցները 9 օր կանցկացնեն հյուրընկալ ընտանիքներում, 5 օր` ճամբարում:
Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին: