Հայաստանում սննդամթերքի գները նվազել են 1,2 տոկոսով
Economics2017թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի 1.2% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և մրգի 5.6% և 1.3% գնանկումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է 5.6% գնանկում: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2017թ. փետրվարին հունվարի համեմատ բանջարեղենի գները նվազել են 9.3-0.5%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Վաղարշապատ և Հրազդան քաղաքներում), իսկ մեկում գրանցվել է 2.4% գնաճ: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 5.7%-ով:
Մրգի ապրանքախմբում 2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 20.8% գնաճ, իսկ 2017թ. հունվարի համեմատ`1.3% գնանկում:
Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 3.2%, իսկ 2017թ. հունվարի համեմատ`0.6% գնանկում, այդ թվում ձվի գինը նվազել է 2.7%-ով: 2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 1.9%, իսկ 2017թ. հունվարի համեմատ՝ 1.4% գնաճ:
Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 0.4%, իսկ 2017թ. հունվարի համեմատ՝ 0.5% գնաճ:
Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ գրանցվել է 1.0% գնանկում, իսկ 2017թ. հունվարի համեմատ` 0.1% գնաճ:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ գրանցվել է 16.3%, իսկ 2017թ. հունվարի համեմատ 1.1% գնաճ: