Հայաստանի արտարժույթի շուկայում արձանագրվել է 0,9 տոկոս գնանկում
Economics2017թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետության սպառողական շուկայում արձանագրված 0.9% գնանկումն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.1% հավելաճով (ԱՄՆ դոլարն արժևորվել է): Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2017թ. փետրվա րին 2016թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 1.7% և 0.8%-ով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների և հաշվարկային փոխարժեքի` համապատասխանաբար 0.8% և 2.2% հավելաճ: 2017թ. փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 486.5 դրամ, ինչը 1.4%-ով ցածր է 2016թ. փետրվարի համապատասխան ցուցանիշից (493.64 դրամ):