Օհանյանին ու Օսկանյանին քարոզարշավի ժամանակ կպաշտպանեն «ԲՏՌ» կանայք. «Ժամանակ»
Society«Ժամանակ» թերթը գրում է.
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում, հասկանալով, որ քարոզարշավի ժամանակ դժգոհ քաղաքացիները հնարավոր է անցանկալի հարցեր տան՝ բանակի վերաբերյալ՝ Սեյրան Օհանյանին, Մարտի 1-ից և քոչարյանական ժամանակներից՝ Վարդան Օսկանյանին, և «փչացնեն» նախընտրական տրամադրությունները, որոշել են «ԲՏՌ» կանանց ընդգրկել, որոնք կպաշտպանեն Օհանյանին և Օսկանյանին անցանկալի ժողովրդից։
Դրանք մոտավորապես նման են լինելու այն կանանց, ովքեր 2012թ. Մալաթիա-Սեբաստիա համայնքում թույլ չէին տալիս քարոզարշավ անցկացնել Նիկոլ Փաշինյանին։ Ահա թե որտեղ պետք եղավ Ալեքսանյանի նոու հաուն»:
Առավել մանրամասն՝«Ժամանակ» թերթի այսօրվա համարում: