Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին մառախուղ է
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ի ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: