Հունահռոմեական ոճի ըմբիշները ևս երեք մեդալ են նվաճել Կիևի մրցաշարում
SportՀունահռոմեական ոճի ըմբշամարի Հայաստանի հավաքականի անդամներն ավարտեցին ելույթները Կիևի մրցաշարում:
Մրցումային երկրորդ օրը 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը եզրափակչում մրցեց Վրաստանը ներկայացնող Գոգա Գոգիբերաշվիլու հետ, սակայն զիջեց մրցակցին և դարձավ արծաթե մեդալակիր:
75 կգ քաշային Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում հաղթեց Ուկրաինայի մասնակից Յասավ Զեյնալովին, իսկ 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը գերազանցեց Սերգեյ Սևերինին և դարձավ երրորդ մրցանակակիր:
Նախօրեին ոսկե մեդալակիր էր դարձել Սարգիս Քոչարյանը, մեդալակիր էին դարձել նաև Արթուր Շահինյանը, Գևորգ Ղարիբյանը և Ռաֆայել Մանուկյանը: