Yerevan, 27.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանում մեկնարկում է ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Politics

Հայաստանում Ազգայի ժողովի ընտրություններին ընդառաջ մեկնարկում է նախընտրական քարոզարշավը: Մարտի 5-ից մինչև մարտի 31-ը ընտրական գործընթացին մասնակից 9 քաղաքական ուժերը հանրապետության ողջ տարածքում հանրությանը կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը և ապագայի տեսլականը:

Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 5 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններին կմասնակցեն «Հայաստանի Հանրապետական», «Ազատ դեմոկրատներ», «Հայկական վերածնունդ», «Հայաստանի Կոմունիստական» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը, «Ելք» դաշինքը, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը և «Ծառուկյան» դաշինքը:

Ներկայացնում ենք, թե ինչպես են առաջադրված  քաղաքական ուժերը տալու նախընտրական քարոզարշավի մեկնարկը:

Իշխող «Հանրապետական» կուսակցությունը քարոզարշավը կսկսի «Դինամո» մարզադաշտից: ՀՀԿ վերջին ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ մարտի 5-ին մարզադաշտում կանցկացվի ներկուսակցական փակ միջոցառում, որը չի լուսաբանվի: Կուսակցությունը քարոզարշավ է իրականացնելու հանրապետության ողջ տարածքով, մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում էլ տվյալ ընտրական տարածքներում ռեյտինգային ցուցակներով առաջադրված թեկնածուները հանդիպումներ կունենան ընտրողների հետ: 

 «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը քարոզարշավի մեկնարկը կտա «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելությամբ: Ժամը 10:00-ին դաշինքի ներկայացուցիչները կայցելել «Եռաբլուր», ժամը 11:00-ին՝ «Հաղթանակ» զբոսայգի, ժամը 15:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում կներկայացվի դաշինքի նախընտրական ծրագիրը:

«Ելք» դաշինքը նույնպես քարոզարշավը կսկսի «Եռաբլուր» այցելությամբ: Ժամը 11:00-ին դաշինքի անդամները Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի մոտից  ավտոերթով կայցելեն «Եռաբլուր»:  Ժամը 15:00-ին Մերգելյանի ինստիտուտի դիմացի այգուց կմեկնակի երկաթե շեփորներով երթը: Նախաձեռնողը «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Հայկ Կոնջորյանն է: Ժամը 18:30-ին կկայանա «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացումը և դրամահավաք երեկոն: Հանդիպման ընթացքում կներկայացվի դաշինքի նախընտրական ծրագիրÕ ¨, կհնչեն ելույթներ ծրագրային դրույթների շուրջ։

«Հայկական վերածնունդ» կուսակցության համար քարոզարշավը կմեկնարկի մամուլի ասուլիսով: Ժամը 12:00-ին «Անի պլազա» հյուրանոցում տեղի կունենա «Հայկական վերածնունդ » կուսակցության պատգամավորության թեկնածուների մամուլի ասուլիսը: Ասուլիսի  բանախոսներն են՝ Էդգար Առաքելյանը (ՀՎԿ մամուլի խոսնակ, պատգամավորության թեկնածու), Արթուր Միսակյանը (ՀՎԿ Կոտայքի մարզի համակարգող նախագահ, պատգամավորության թեկնածու), Գարսևան Սաղաթելյանը (ՀՎԿ Գեղարքունիքի մարզի համակարգող նախագահ, պատգամավորության թեկնածու), Արմեն Հարությունյանը (ՀՎԿ Վայոց Ձորի մարզի համակարգող նախագահ, պատգամավորության թեկնածու), Վիլեն Խաչատրյանը (ՀՎԿ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու), Տիգրան Սարգսյանը (թիվ 2-րդ ընտրատարածքում ՀՎԿ պատգամավորության թեկնածու), Լիաննա Մանուկայնը (թիվ 4-րդ ընտրատարածքում ՀՎԿ պատգամավորության թեկնածու):

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը քարոզարշավի մեկնարկը կտա ՀԱԿ-ի գրասենյակում կայանալիք միջոցառմամբ: Ժամը 12:00-ին ՀԱԿ կուսակցության գրասենյակում  տեղի կունենա դաշինքի  ընտրական ծրագրի  քարոզչական նյութերի շնորհանդես:

ՀՅԴ-ն ժամը 13:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կներկայացնի կուսակցության նախընտրական պլատֆորմը: Ներկա կլինեն ՀՅԴ համապետական և վարկանիշային թեկնածուները:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը կտա «Դաբլ թրի բայ Հիլթոն» հյուրանոցում կայանալիք համաժողովով: Համաժողովը նախատեսված է ժամը 13:00-ին, որի ընթացքում կներկայացվի կուսակցության նախընտրական ծրագիրը:

«Ծառուկյան» դաշինքը քարոզարշավը կսկսի Տավուշի մարզից: Դաշինքի ներկայացուցիչները տարբեր խմբերով հանդիպումներ կունենան մարզի տարբեր համայնքների ընտրողների հետ, այնուհետև մարզի խոշոր քաղաքներում կլինեն հանդիպումներ, որոնց կմասնակցի նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Հայաստանի կոմունիստական» կուսակցությունը քարոզարշավի առաջին օրը կանցկացնի ներկուսակցական հանդիպում, իսկ մարտի 6-ին կներկայացվի կուսակցության նախընտրական ծրագիրը:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference