«Շիրակը» հաղթեց ետնապահին, «Գանձասար-Կապանը»` «Փյունիկին»
SportԿայացան ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի ևս երկու հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյումրու «Շիրակ»-ը նվազագույն հաշվով գերազանցեց «Արարատ»-ին: «Շիրակ»-ի կազմում աչքի ընկավ Վահան Բիչախչյանը:
Խաղային օրվա մյուս խաղում «Գանձասար-Կապան»-ը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Փյունիկ»-ի դարպասը: Գոլերի հեղինակներ դարձան` Մարինի Ջունիորն և Գեղամ Հարությունյանը:
Այս տուրից հետո «Շիրակ»-ը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակ, երկրորդ տեղում «Ալաշկերտ»-ն է, իսկ եռյակի վերջում` «Գանձասար-Կապան»-նն է: