Վահագն Դավթյանը բարդացված վարժությամբ հանդես կգա աշխարհի գավաթի խաղարկությանը
SportՀայաստանի մարմնամարզության չեմպիոն Վահագն Դավթյանը (օղակներ) նոր բարդացված ծրագրով հանդես կգա աշխարհի գավաթի խաղարկությունում:
«Օլիմպիական խաղերից հետո վարժությունը բարդացրել եմ, քանի որ փոխվել է նաև կանոնակարգը: Բայց անկախ դրանից, պետք էր բարդացնել: Նոր վարժությունն անհամեմատ ծանր է, քանի նախորդն էր: Բայց առավել շատ ուշադիր և մաքուր պետք է կատարեմ: Եթե հասնեմ նախորդ վարժությանս մակարդակին, ապա բարձր գնահատականը ապահովված կլինի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դավթյանը:
Դավթյանի խոսքով` ինքը հենց աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ կանի նոր վարժությունը:
Հավաքական թիմը մարտի 9-ին կմեկնի Դոհա: Աշխարհի գավաթի խաղարկությունը կկայանա մարտի 22-25-ը: