Yerevan, 24.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սումգայիթի ցեղասպանության չճանաչումն ինքնին հանցագործություն է. դեսպան Ադոնցի հոդվածը իսպանական EFE-ում

Society

 Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը հոդված է հրապարակել իսպանական «EFE» գործակալությունում: Արմենպրեսը ներկայացնում է այն մասնակի կրճատումներով.

«Այս օրերին լրանում է Սումգայիթի ոճրագործության 29-րդ տարելիցը: Սովետական Միության մայրամուտին, Ադրբեջանի ղեկավարության հրահանգով և թողտվությամբ ադրբեջանական մի շարք քաղաքներում՝ մայրաքաղաք Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում և այլ բնակավայրերում տեղի ունեցան տեղի հայ բնակչության կոտորածներ, էթնիկ զտումներ: Այդ ողբերգության կիզակետը մայրաքաղաքից ընդամենը 25-կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքն էր, որտեղ հայերի նկատմամբ կոտորածներն ուղեկցվում էին առանձնահատուկ դաժանությամբ: Բավական է միայն թերթել այդ օրերի միջազգային մ ամուլի էջերը (BBC, New York Times, The Guardian և այլն) կամ ականատեսների վկայությունները սովետական դատարաններում:

Այդ լայնածավալ, պլանավորված և մասսայական դաժան կոտորածները հնարավոր եղավ կասեցնել միայն այն բանից հետո, երբ Սովետական Միության կենտրոնական իշխանությունները օրեր անց որոշում կայացրեցին սովետական բանակը մտցնել Ադրբեջան՝ կանգնեցնելու հայերի կոտորածներն ու թալանը: Միայն դրանից հետո հնարավոր եղավ կազմակերպել կենդանի մնացած հայերի տարհանումն Ադրբեջանից:

Անգամ Սովետական Միության այն ժամանակվա պաշտպանության նախարար Դմիտրի Յազովն էր նշում, որ օգնության եկած սովետական զինվորներն ուշաթափ էին լինում՝ տեսնելով հայերի տանջամահ արված և այլանդակված մարմինները:

Սովետական Միության տոտալիտար ռեժիմով պայմանավորված, այդ օրերի ադրբեջանական ագրեսիային և վայրագություններին զոհ գնացած և փախստական դարձած հայերի իրական թիվն անհայտ է:

Դժվար է հավատալ, որ այդ ամենը տեղի էր ունենում ժամանակակից աշխարհում, մեր օրերում, սակայն սա ադրբեջանական իշխանությունների հակահայկական, ռասիստական քաղաքականության սկիզբն էր միայն: Այս կոտորածների կազմակերպիչներն ու իրականացնողներն Ադրբեջանում հռչակվեցին ազգային հերոսներ: Այս սահմռկեցուցիչ ավանդույթը շարունակվեց նաև հետագայում: Պատմությունը և հետագան ցույց տվեցին այս բառերի ճշմարտացիությունը: Ադրբեջանն անկախություն ձեռք բերելուց հետո էլ շարունակեց նման գործելաոճը, և XX դարավերջի հայ ժողովրդի նկատմամբ գործած հանցանքները փորձեÖ բազմիցս կրկնել նաև արդեն XXI դարում: Այսպիսով, Ադրբեջանը հիմք դրեց հային սպանելու համար հերոսացնելու և պարգևատրելու սովորույթին:

Այս օրինակների շարքից է Բուդապեշտում՝ ՆԱՏՕ-ի դասընթացների ընթացքում, ադրբեջանցի սպայի կողմից իր քնած հայ գործընկերոջը կացնով դաժանաբար սպանելը, դրա համար ազգային հերոս հռչակվելն ու պարգևատրվելը հնարավոր ամենաբարձր մակարդակով:

2016 թվականի ապրիլի Ադրբեջանը մեկ անգամ ևս ագրեսիա իրականացրեց Արցախի բնակչության նկատմամբ: Բազմաթիվ միջազգային կառույցներ փաստեցին այդ օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացրած հանցագործությունները խաղաղ բնակչության, ծերերի և մանուկների նկատմամբ: Ադրբեջանական ապրիլյան ագրեսիայից ընդամենը օրեր անց ադրբեջանական կայքերը ողողվեցին հայ զինվորին գլխատած ադրբեջանցի սպայի լուսանկարներով, ով հպարտորեն շրջում էր ադրբեջանական բնակավայրերում՝ բոլորին ի ցույց դնելով գլխատված հայ զինվորի գլուխը: Մի ամիս անց նա պարգևատրվեց անձամբ Ադրբե ջանի նախագահի կողմից և արժանացավ պատվո շքանշանների:

Վերլուծելով այս ամենը՝ Սումգայիթում տեղի ունեցածը, հետագայում նույնի կրկնության փորձերն Արցախում, ակամայից հիշում ենք Նոբելյան մրցանակակիր, ակադեմիկոս Անդրեյ Սախարովի խոսքերը, որոնք նա դեռ 1992 թվականին գրել էր Մ. Գորբաչովին ուղղված նամակում. «Եթե դեռ ինչ-որ մեկը կար, որ կասկածում էր, ապա Սումգայիթի ողբերգությունից հետո, ոչ ոք բարոյական իրավունք չունի պնդել, որ Լեռնային Ղարաբաղի գոյությունը Ադրբեջանի կազմում հնարավոր է»:

Սումգայիթյան ոճրագործությունը  չունի վաղեմության ժամկետ, այդ ցեղասպանության չճանաչումն ու կազմակերպիչներին չմեղադրելն ինքնին հանցագործություն է: Սակայն, դա անելու փոխարեն Ադրբեջանի ներկայիս իշխանություններն անում են ամեն հնարավոր բան միջազգային հանրության ուշադրությունը տեղի ունեցածից շեղելու համար, ինչի նպատակով ամեն տարի Ադրբեջանի պետական միջոցներից միլիոնավոր նավթադոլարներ են հատկացվում քարոզչական աշխատանքի համար:

Այդ նպատակին է ծառայում նաև այսպես կոչված «Արդարություն Խոջալուի համար» նախաձեռնությունը: Հետևություններ անելու և ապաշխարելու փոխարեն նրանք փորձում են առաջ տանել այն թեզը, թե հայերն են իրենց կոտորել և հանդես գալ զոհի դերում: Կարճ կասեմ՝ անբարոյական է այդ ամենը: Կան փաստեր, որոնց դեմ անգամ բազմամիլիոնանոց  բյուջե ունեցող ադրբեջանական քարոզչությունն է անզոր:

Գոնե մեզ համար պարզ է, թե այս աշխատաոճը ումից է կրկնօրինակել մեր հարևանը: Նման մի «զուգադիպությամբ» էր, երբ ողջ աշխարհը 2015 թվականի ապրիլի 24-ին հիշատակում էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, Թուրքիան, որի իշխանություններն 1915-ին իրականացրել են այդ հանցագործությունը, ապաշխարելու փոխարեն որոշեց այդ տարի հենց ապրիլի 24-ին նշել Չանաքքալեի ճակատամարտի օրը, որը բացարձակ կապ չուներ այդ օրվա հետ: Դա պարզապես միջազգային հանրության ուշադրությունը շեղելու ևս մեկ անհաջող փորձ էր: Ինչևէ, անկեղծ ասած մեր ադրբեջանցի և թուրք հարևաններից, որոնք, ի դեպ, մինչ օրս փակ են պահում սահմանները Հայաստանի հետ, փորձելով ամեն կերպ խոչընդոտել Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին, սպասում էինք մի փոքր ավելի շատ կրեատիվություն:

Իսկ ադրբեջանցի մեր գործընկերներին, եթե իսկապես ցանկանում են արդարություն պահանջել, խորհուրդ կտայինք նախևառաջ պահանջել իրենց գործընկեր Թուրքիայից, որպեսզի նա ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սովորի հարգել ազգային փոքրամասնությունների իրավունքները:  Չնայած ինչպես կարող է նման բան պահանջել մի երկիր, որտեղ զարմանք է առաջացնում չձերբակալված ընդդիմադիր լրագրողը, որտեղ արդեն շուրջ 30 տարի իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, իսկ նախագահը երկրի փոխնախագահ է նշանակում իր կնոջը:

Ժամանակն է համակերպվել, որ չի կարող հազարամյակներ գոյություն ունեցող մի քաղաքակրթություն «պատմականորեն պատկանել Ադրբեջանին», եթե նույն Ադրբեջանը անգամ չունի հարյուր տարվա պատմություն:

Գուցե ոմանց համար Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտ է, տարածք,  արդարացում, սակայն մեզ՝ հայերիս համար՝ այն Հայրենիք է: Ժամանակն է հասկանալ այդ ակնհայտ ճշմարտությունը:

Պատերազմը լուծում և ելք չէ, որևէ կողմ չի հաղթում, բոլորը պարտվում են: Ցանկացած մարդու կյանք, անկախ նրանից թե նա քաղաքացիական է, զինվորական, ինչ ազգի կամ կրոնի ներկայացուցիչ՝ բացարձակ արժեք է: Այլատյացությունն ու կեղծիքը վնասում են հենց դրանք սերմանողին: Պետք է հասկանալ, գործած հանցանքի համար պետք է ապաշխարել, պետք է հասկանալ, որ վերադարձ դեպի անցյալ հնարավոր չէ, բայց միևնույն ժամանակ պետք չէ վախենալ անցյալի ստվերներից, ճշմարտությունից և սեփական սխալներն ընդունելուց: Պետք է ժամ առաջ հասկանալ, որ մեր տարածաշրջանի երկրներից և ոչ մեկը վաղը չի գնալու լուսին ապրելու: Անհրաժեշտ է ամեն բան անել գտնելու կայուն խաղաղության բանալին՝ հանուն մեր երեխաների, հանուն գալիք սերունդների ապագայի: Միայն կարելի է համաձայնվել իսպանացի հումանիստ և փիլիսոփա Խուան Լուիս Վիվեսի հետ, որ խաղաղություն ունենալու առաջին նախապայմանը դրան հասնելու կամքն է»:

 

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia