«Ռոստով» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում անշլագ է սպասվում
SportՌուսաստանի փոխչեմպիոն «Ռոստովի» եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» միջեւ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են, հայտնում է ռուսական ակումբի կայքը:
Խաղը տեղի կունենա մարտի 9-ին Դոնի Ռոստով քաղաքի «Օլիմպ-2» ստադիոնում, որն ունի 15 840 աթոռ:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել էր, որ մկանային վնասվածքից վերականգնվող Հենրիխ Մխիթարյանը չի մեկնելու Ռուսաստան: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի վերադարձը խաղադաշտ սպասվում է Լոնդոնի «Չելսիի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում, որը տեղի կունենա մարտի 13-ին: