Մոուրինյոն խոսել է Մխիթարյանի վերականգնման ժամկետների մասին
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի ապաքինման ժամկետների մասին:
Այս մասին գրում է անգլիական Daily Star պարբերականը: «Մխիթարյանը նախորդ խաղին, «Բորնմութ»-ի դեմ հանդիպմանը պատրաստ չէր: Վստահ եմ, որ շաբաթվա ընթացքում նա կապաքինվի, և այլ խնդիրներ չեն լինի»,-ասել է Մոուրինյոն:
Հայաստանի ազգային թիմի ավագը վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի «Սենթ Էթիեն»-ի դեմ խաղի ժամանակ: