Բիշքեկում կարգադրություն է ստորագրվել ԵԱՏՄ-Իրան ԱԱԳ-ի ստեղծման համաձայնագրի մասին
EconomicsԵվրասիական միջկառավարական խորհրդի մասնակիցները Բիշքեկում կարգադրություն են ստորագրվել ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագրի պատրաստման աշխատանքի կազմակերպման մասին:
Միջկառավարական խորհրդի մասնակիցները նաեւ փաստաթուղթ են ստորագրել 2015-2016 թվականներին մասնակից պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի վիճակի մասին, ինչպես նաեւ որոշում «ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն ներուժով օժտված տնտեսության ոլորտների եւ դրա օգտագործմանն ուղղված միջոցառումների մասին»:
Միջոցառման մասնակիցները հանձնարարություն են ստորագրել մինչեւ 2025 թվականը ԵԱՏՄ-ի թվային օրակարգի իրացման հիմնական ուղղությունների նախապատրաստման հարցի վերաբերյալ: Որոշում Է ստորագրված ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, 2016-2017 թվականների համար գյուղատնտեսական արտադրանքի եւ պարենամթերքի հիմնական տեսակների գծով մասնակից պետությունների պահանջարկի եւ առաջարկի համատեղ կանխատեսումների վերաբերյալ: Ստորագրվել են նաեւ մի շարք այլ փաստաթղթեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: