Ստեփանակերտի Կոմիտասի անվ. երաժշտական դպրոցում կայացել է կլարնետահար Հայկ Աբրահամյանի մենահամերգը
Culture
Մենահամերգին նա կատարել է հայկական և արտասահմանյան երգահանների ստեղծագործություններ:
Հայկ Աբրահամյանն ասել է, որ ինքն առաջին անգամ է մենահամերգով հանդես գալիս:
«Ես մանկուց սիրել եմ հայկականերաժշտությունը: 9 տարեկանից հաճախումեմ Կոմիտասի անվան երաժշտականդպրոցի փողային բաժնի ուսուցիչ ՀրանտՀարությունյանի դասարանը: 2015 թվականին մասնակցել եմ Գյումրիի «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին և պարգևատրվել դիպլոմով»,- տեղեկացրել է Հ. Աբրահամյանը՝ ավե լացնելով, որ իր առաջին մենահամերգը Մարտի 8-ի առթիվ նվիրում է իր մայրիկին և արցախցի կանանց:
Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Էլեոնորա Շահրամանյանը շնորհավորել է Հայկի առաջին մենահամերգը և հույս հայտնել, որ նրա երաժշտական տաղանդը կփայլատակի մեծ բեմերում:
«Մեր երաժշտական դպրոցում ունենք շնորհաշատ այլ երեխաներ ևս, ովքեր իրենց աշխատասիրությամբ ևձեռքբերումներով բարձրացնում են դպրոցի և դասավանդող ուսուցիչների վարկանիշը»,- ասել է տնօրենը:
Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Գևորգ Մուրադյանն էլ նշել է, որ 6-րդ դասարանում սովորողի համար նման ձևով փողային գործիք նվագելը այնքան էլ դյուրին չէ:
«Ես համոզված եմ, որ նա հետագայում մեծ հաջողությունների է հասնելու և Արցախի անունը հնչեցնելու ամենուր:
Հայկի հաջողությունների մեջ մեծ դերակատարում ունի նրա կլարնետի ուսուցիչը: Հայկի նման տաղանդունեցողներն են կերտելու Արցախի վաղվա օրը»,-ասել է Գ. Մուրադյանը:
Միջոցառման ավարտին Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Է. Շահրամանյանը դպրոցի միջոցառումներին ակտիվ մասնակցության համար պատվոգրեր է հանձնել Հայկ Աբրահամյանին, Հրանտ Հարությունյանին, դաշնակահարուհի Սվետա Ստեփանյանին:
Միջոցառմանը ներկա էին արվեստագետներ, դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ, արվեստասեր հյուրեր և այլք: